Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնմանը և այլ կարիքներին

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնմանը և այլ կարիքներին
06.10.2020 | 21:46

Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020-ի պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը կտրամադրվի Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին:

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ